Բաժին. Տնտեսական

«ԱՐՄԹԵՔ-2012» ԿՈՆԳՐԵՍԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

«ԱրմԹեք-2012» կոնգրեսն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ Սիլիկոնյան հովտում: Ինչպես այսօր նշվել է ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստի ժամանակ` կոնգրեսի շրջանակներում հատուկ շեշտադրում է կատարվելու համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ համագործակցությանը և նոր գաղափարների մշակմանը: Կոնգրեսին մասնակցելու են հյուրեր ԱՄՆ-ից, եվրոպական և ասիական մի շարք երկրներից, Ավստրալիայից:

Ակնկալվում է, որ կոնգրեսի շրջանակում Սիլիկոնյան հովտում կբացվի հայաստանյան ներկայացուցչությունը և Intel ընկերության հետ կկնքվի Հայաստանում կենտրոն հիմնելու վերաբերյալ հուշագիր:

Share