Բաժին. Տնտեսական

FEDEX-Ը ԿՍՏԵՂԾԻ 20 ՀԱԶԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Ամերիկյան FedEx ընկերությունը, որը գործունեություն է ծավալում էքսպրես-փոխադրումների ոլորտում, հայտարարել է 20 հազար ժամանակավոր աշխատատեղ ստեղծելու իր մտադրության մասին: Նոր աշխատակիցների շնորհիվ ընկերությունը կփորձի հնարավորիս արդյունավետ կերպով կազմակերպել Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա նամակների, բացիկների և ծանրոցների փոխադրումները: Սպասվում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, փոստային փոխադրումների ծավալը կաճի 10%-ով և կկազմի 19 մլն փոխադրումներ: Աճն, ըստ վերլուծաբանների, մեծապես պայմանավորված կլինի ինտերնետային գնումների ակտիվացմամբ:

Նշենք, որ այժմ FedEx-ում աշխատում է շուրջ 300 հազար մարդ:

Share