Տնտեսական

Անտոն Սիլուանով. Տարեվերջին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 3.5%

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն այս տարի ակնկալում է ՀՆԱ-ի 3.5% աճ, ինչպես նաև «դրական միտում գալիք տարում»: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է նախարար Անտոն Սիլուանովը։

«Անցյալ տարին լուրջ որոշումների և առաջնահերթությունների ընտրության շրջան էր, և կարելի է ասել, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել, աջակցել մարդկանց և տնտեսության հիմնական ոլորտներին, որոնք ապահովում են քաղաքացիների զբաղվածությունը և երկրի տեխնոլոգիական անկախությունը։ Աշխատեց. 2023 թվականին ՀՆԱ-ի աճը կկազմի 3.5%, հաջորդ տարի նույնպես դրական միտումներ կլինեն»,- ասել է պաշտոնյան:

Նախարարը նշել է, որ մոտ 4 տրիլիոն ռուբլի Ազգային բարեկեցության հիմնադրամից նախատեսված է ենթակառուցվածքային և տեխնոլոգիական նախագծերում ներդրումներ անելու համար: Նա հավելել է, որ բյուջետային վարկերը կշարունակվեն տրվել մարզերին՝ տնտեսությանն աջակցելու նպատակով։

«Քաղաքացիների բարեկեցությունը կախված է տնտեսական աճից, չնայած բոլոր սահմանափակումներին՝ տնտեսությանն աջակցելը բյուջեի ամենակարևոր մասն է»:

Նոյեմբերի վերջին Սիլուանովը չի բացառել, որ տարեբերջին ՌԴ ՀՆԱ-ն կաճի ավելի քան 3%-ով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատասխանատու տնտեսական քաղաքականություն է վարում։

Share