Բաժին. Տնտեսական

VOLKSWAGEN-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով գերմանական առաջատար ավտոարտադրող Volkswagen Group ընկերությունը տարեկան կտրվածքով ապահովել է զուտ շահույթի 50.7% աճ: Հաշվետու ամիսներին ընկերության զուտ շահույթը կազմել է 20,062 մլրդ եվրո:

Ըստ հրապարակված ամփոփ հաշվետվության՝  հաշվետու ինն ամիսներին վաճառքից հասույթը կազմել է 144,226 մլրդ եվրո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 24%-ով:

Ամբողջ 2012 ֆինանսական տարվա համար Volkswagen-ը մտադիր է շարունակել ընդլայնել վաճառքի ծավալներն ու մեծացնել շահույթը:

Հիշեցնենք, որ Volkswagen-ն այժմ գտնվում է Porsche Automobil Holding-ի հետ միավորման գործընթացում, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2014 թվականի օգոստոսին: Այս կառուցվածքային գործարքի արդյունքում կստեղծվի ընկերությունների նոր ինտեգրացված խումբ, որտեղ ներկայացված կլինեն շուրջ 10 ավտոմոբիլային բրենդեր:

2011 թվականին ավտոմեքենաների վաճառքի ծավալներով Volkswagen-ը համաշխարհային շուկայում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ առաջ թողնելով ամերիկյան General Motors-ին:

Share