Բաժին. Տնտեսական

ԲԱՑԱՌԻԿ ԱՐԴՅՈՒՆՔ` ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ավարտվել են 2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության Մամուլի ծառայությունից՝ 2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր:

Մաթեմատիկա

Մինասյան Էդգար- արծաթ, ֆիզմաթ դպրոց,

Քոսյան Արտյոմ- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Մնացականյան Գևորգ- բրոնզ, Վանաձորի Էվրիկա վարժարան,

Ֆիզիկա

Ավետիսյան Վարդան-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Գևորգյան Վիրաբ-բրոնզ, Քվանտ վարժարան

Կենսաբանություն

Ծերունյան Վարդգես- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Քիմիա

Գալոյան Ալեքսեյ-բրոնզ, Քվանտ վարժարան,

Չիթչյան Դավիթ-բրոնզ, Քվանտ վարժարան,

Ղահրամանյան Վահե-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Գրիգորյան Լիլիթ-բրոնզ, Ա.Շիրակացու ճեմարան,

Ինֆորմատիկա

Մամիկոնյան Տիգրան-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Հարությունյան Հրայր-բրոնզ, Գորիսի թ.4 ավագ դպրոց,

Աստղագիտություն

Մարտիրոսյան Գևորգ -ոսկի,  ֆիզմաթ դպրոց,

Վասիլյան Արսեն- արծաթ,  ՀՊՃՀ ավագ դպրոց,

Մամբրեյան Վարդգես- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Բաբախանովա Սիրանուշ- բրոնզ, ֆիզմաթ դպրոց:

Նշենք, որ 2003 թվականին հայ աշակերտները նվաճել էին 11, 2004 թվականին`14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 և 2011-ին` 6 մեդալ:

Share