Բաժին. Տնտեսական

Արցախ. Ուշադրություն՝ 50 հազար դրամ աջակցության ծրագրի վերջնաժամկետի վերաբերյալ

Արցախի մեր հայրենակիցներից այն անձինք, ովքեր դեռևս չեն ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը, հետևաբար չեն դիմել երկամսյա 50,000 դրամ սոցիալական աջակցության համար, նրանք ևս այսօր կարող են լրացնել անհրաժեշտ դիմումները համապատասխան հարթակում (հղումը՝ https://50.socservice.am

Դիմումներն առաջիկայում կդիտարկվեն, և աջակցությունը կնշակվի այն անձանց, ովքեր կհանդիսանան 100,000 դրամ աջակցության ծրագրի շահառու և միաժամանակ կհամապատասխանեն ծրագրի պայմաններին։ Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/news/539։

Share