Բաժին. Տնտեսական

Ռուսաստանը մինչև 350 մլն դոլարով կաջակցի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին

Դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ ՌԴ աջակցությամբ կֆինանսավորվի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը։

«Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով կֆինանսավորենք Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ 150 միլիոն դոլար է։ Այժմ նաև հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցման փուլում է գտնվում Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը։ Այնտեղ աջակցության ծավալը կլինի 200 միլիոն դոլար»,- ասաց Օվերչուկը։

Share