Բաժին. Տնտեսական

Ռոսատոմը պատրաստ է իրականացնել Նաիրիտի տարածքի ռեկուլտիվացումը

Ռոսատոմը կարող է Երևանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքները, հենց որ հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի, նախախորհրդատվությունն արդեն փոխանցվել է հայկական իշխանություններին: Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդևը:

«Հայկական կողմի դիմումով անցյալ տարի մենք ձեռնամուխ եղանք այդ հարցի մշակմանը։ Երևան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայկական կողմին է փոխանցել կարճ ժամանակահատվածում իրականացված մեծ աշխատանքի արդյունքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը: Եվ մենք, մեր կառավարության համապատասխան հանձնարարականների դեպքում, հայկական կողմից հետագա ուշադրության և հարցման դեպքում, իհարկե, կզբաղվենք այդ խնդրով»,-ասել է Լեբեդևը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ռուս մասնագետները  գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում:

ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկը՝ «Նաիրիտ»-ը, կաուչուկի արտադրության մենաշնորհատեր էր: 1989 թվականին բնապահպանական շարժման ճնշման ներքո փակվեց «Նաիրիտ»-ը: Ձեռնարկության տարածքում մնացել է շուրջ 13 հազար տոննա վտանգավոր թափոն:

Share