Տնտեսական

Չինաստանի առաջատար էլեկտրական մեքենաներ արտադրողները մտադիր են գործարաններ կառուցել Մեքսիկայում

Չինաստանի երեք առաջատար էլեկտրական մեքենաներ արտադրող BYD-ը, MG-ն և Chery-ն պատրաստվում են գործարաններ կառուցել Մեքսիկայում՝ նպատակ ունենալով ստեղծել խոշոր ավտոհանգույց ԱՄՆ-ից հարավ: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Այժմ ավտոարտադրողները մեքսիկացի պաշտոնյաների հետ ձեռնարկությունների կառուցման համար վայրեր ընտրելու բանակցություններ են վարում։

Միացյալ Նահանգները պայքարում է Չինաստանի հետ էլեկտրական մեքենաների արտադրության մեջ գերակայության համար և խիստ սահմանափակումներ է մտցրել՝ բացառելու էլեկտրական մեքենաները, մարտկոցները և չինական ընկերությունների կողմից արտադրված այլ բաղադրիչներն ու ռեսուրսները իր մատակարարման շղթայից:

ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ չինական ավտոարտադրողները կկարողանան շրջանցել այդ միջոցները՝ Մեքսիկայում տեխնոլոգիական առաջադեմ մոդելներ արտադրելով և դրանք ավելի մրցունակ գներով վաճառելով:

ԱՄՆ գնաճի նվազեցման ակտը առատաձեռն սուբսիդիաներ է տրամադրում էլեկտրական մեքենաների, մարտկոցների և էներգետիկ սարքավորումների արտադրողներին, պայմանով, որ դրանք արտադրված են Միացյալ Նահանգներում:

Share