Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 21.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 43,930.9 հազար լիտր հանքային ջուր։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 21.6%-ով։

Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 1.8%-ով և կազմել 48,898.2 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունը նվազել է 5.1%-ով և կազմել 117,536.0 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունը նվազել է 5.5%-ով և կազմել 14,114.4 հազար լիտր։

Share