Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱԴԱՄԱՆԴՆ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ Է ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱ ԵՎ ԹԱԻԼԱՆԴ

2012 թվականի առաջին ինն ամիսներին Հայաստանից արտահանվել է 57.8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 104,3 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ադամանդի արտահանման ծավալը նվազել է շուրջ 2.5 անգամ: Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին մեր երկրից արտահանված ադամանդի մաքսային արժեքը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է շուրջ 32%-ով: Այս մասին հաղորդում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն:

Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստանից ադամանդը հիմնականում արտահանվել է Շվեյցարիա, Թաիլանդ, ԱՄՆ, Իսպանիա, Հոնկոնգ:

Նշենք, 2011 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել էր 275,4 հազար կարատ ադամանդ՝  85.4  մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով:

Share