Բաժին. Տնտեսական

VIMPELСOM-Ը ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԻՐ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ

VimpelСom խումբը մտադիր է վաճառել Ասիայում և Աֆրիկայում գործող իր ընկերությունների մի մասը՝ նպատակ հետապնդելով իր ռեսուրսներն առավել կենտրոնացնել հիմնական զարգացող շուկաներում, մասնավորապես Ռուսաստանում և Իտալիայում: Այս երկրներին բաժին է ընկում VimpelСom-ի բիզնեսի շուրջ 70%-ը:

Ինչպես գրում է Financial Times-ը՝ Ասիայում և Աֆրիկայում ակտիվների վաճառքի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են:

Vimpelcom-ն աշխարհի խոշորագույն օպերատորներից է: Այն իր կազմում ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:

Vimpelcom խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում Beeline, Киевстар, Djezzy, Wind, Infostrada, Mobilink, Leo, Banglalink, Telecel և Djezzy ապրանքային նշանների ներքո:

Share