Բաժին. Տնտեսական

ՃԱՊՈՆԻԱՆ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Ճապոնիան մտադիր է առաջիկա երեք տարիների ընթացքում սեփականաշնորհման գործընթաց իրականացնել պետական խոշորագույն Japan Post Holdings Co. փոստային ընկերության նկատմամբ: Գործընթացի արդյունքում ներգրավված միջոցները կուղղվեն 2011 թվականի գարնանը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքների վերացմանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Դեռևս հայտնի չէ, թե Ճապոնիայի կառավարությունը որքան գումար է մտադիր ներգրավել Japan Post-ի սեփականաշնարհման արդյունքում:

Ոչ պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ վաճառքի կներկայացվի ընկերության բաժնետոմսերի երկու երրորդը, իսկ ներգրավված գումարը կկազմի շուրջ 87 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Ճապոնիա տնտեսության համար Japan Post Holdings-ն ունի առանցքային նշանակություն: Ընկերության բանկային ստորաբաժմանը բաժին է ընկնում երկրի ավանդային շուկայի շուրջ 20%-ը:

Ներկայումս Japan Post-ում աշխատում է ավելի քան 200 հազար մարդ:

Share