Բաժին. Տնտեսական

UBS ԲԱՆԿԸ ԿԿՐՃԱՏԻ 10 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Շվեյցարիայի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը՝ UBS բանկը, մտադիր է կրճատել շուրջ 10 հազար աշխատատեղ: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ այս քայլով բանկը նախատեսում է բարձրացնել իր գործառնությունների արդյունավետության մակարդակը: 

UBS բանկը հիմնադրվել է մոտ հարյուր տարի առաջ, սակայն ներկայիս տեսքով ի հայտ է եկել 1998 թվականին՝ Union Bank of Switzerland և Swiss Bank Corporation բանկերի միավորման արդյունքում: Բանկն իր մասնաճյուղերն ունի աշխարհի 50 երկրներում: Բանկի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 77 հազար մարդ: 

Share