Բաժին. Տնտեսական

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ «ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կողմից հարկային պարտավորությունների կատարման գործընթացում նկատվել են թերություններ: Այս մասին ՀՀ փոխվարչապետ, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում զեկուցել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գնդոյանը՝ ներկայացնելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012 թվականի առաջին ինն ամսվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները:  Փոխվարչապետը ՊՈԱԿ-ի ղեկավարին առաջարկել է պատասխանատվության ենթարկել այն աշխատակիցներին, որոնք պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները:  

Անդրադարձ է եղել նաև Սեւանա լճի ափամերձ տարածքների հանրային լողափեր այցելությունների արդյունքներին: Արձանագրվել է, որ թեեւ տասնմեկ նման լողափ է գործում, սակայն առկա է մեծ պահանջարկ, եւ քննարկվել է առաջիկա տարիներին լողափերի թիվն ավելացնելու հնարավորությունը: 

Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը տեղեկություններ է ներկայացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում անտառհատումների վերաբերյալ: Նշվել է, որ ՊՈԱԿ-ի «Սեւան» մասնաճյուղում խնդիրներ են բացահայտվել, որոնց հետ կապված նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին:

Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների առնչությամբ նշվել է, որ մրցույթը նոր ընկերություն է շահել, որն արդեն ձեռնամուխ է եղել պարտավորությունների կատարմանը:

Share