Բաժին. Տնտեսական

MITSUBISHI-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 3 ԱՆԳԱՄ

2012-2013 ֆինանսական տարվա առաջին կեսին, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, Ճապոնական Mitsubishi Corp. ընկերությունների խումբն ապահովել է զուտ շահույթի զգալի աճ: Այսպես, ըստ հրապարակված հաշվետվության՝ հաշվետու վեց ամիսներին ընկերության զուտ շահույթն աճել է 2,8 անգամ և կազմել 30,1 մլրդ յեն (376,4 մլն ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 5%-ով և կազմել 860 մլրդ յեն (10,75 մլրդ ԱՄՆ դոլար):

Mitsubishi Corp.-ը հիմնադրվել է 1954 թվականին: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Տոկիոյում: Աշխատակիցների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 60 հազարի:

Share