Բաժին. Տնտեսական

2013Թ.-Ի ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԵԼ ԵՆ 1.031 ՏՐԻԼԻՈՆ, ԾԱԽՍԵՐԸ՝ 1.151 ՏՐԻԼԻՈՆ ԴՐԱՄ

2013 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները ծրագրվել են 1 տրիլիոն 31 միլիարդի չափով՝ ընթացիկ տարվա համեմատությամբ 13 տոկոսով ավելի, ծախսերը՝ 1 տրիլիոն 151 միլիարդ դրամ՝ 27 միլիարդով ավելի, իսկ բյուջեի դեֆիցիտի նախանշված մակարդակը 119,8 միլիարդ դրամ է: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ ֆիանանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2013 թվականի բյուջեի նախագծի մարկրոտնտեսական ցուցանիշներն ու եկամտային և ծախսային մասերը:

Նախարարը նշել է, որ 6,2 տոկոս տնտեսական աճի պայմաններում 2013 թվականի համար գնաճի միջին ցուցանիշը կանխատեսվում է 4,2 տոկոս: 

Ըստ հրապարակված տվյալների՝ արտաքին պետական պարտքը տարեվերջին կհասնի 4 միլիարդ 42 միլիոն դոլարի:

Share