Բաժին. Տնտեսական

Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8,280 դոլար

ԱՄՀ հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2023 թվականին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8,280 դոլար: Տարածաշրջանում Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8,160 դոլար, իսկ ադրբեջանում՝ 7,530 դոլար:

Հայաստանի հարևան Իրանում, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2023-ին 4,230 դոլար է, իսկ թուրքիայում՝ 13,380 դոլար:

Share