Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 41,793.9 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.6%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 0.4%-ով և կազմել 10,727.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 6.3% և կազմել 2,270.7 տոննա։

Share