Բաժին. Տնտեսական

GENERAL MOTORS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 13% ԱՆԿՈՒՄ

Ամերիկյան առաջատար ավտորատադրող General Motors ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաահտվածի համեմատությամբ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 13%-ով և կազմել 1,5 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, GM-ի համախառն եռամսյակային հասույթը կրճատվել է 2,4%-ով և կազմել 36,7 մլրդ ԱՄՆ դոլար: 

Նշենք, որ General Motors ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի շուրջ 35 երկրում: Ընկերության արտադրանք առավել մեծ պահանջարկ է վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում:

Share