Տնտեսական

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացման նախագծն ընդունվեց

Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ ձայնով ընդունեց Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացման նախագծը: «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին:

Այսպիսով, հունվարի 1-ից կբարձրանան վճարովի ավտոկայանատեղիների վճարները, որոնց դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Երևանում կսահմանվեն Ա և Բ գոտիներ:

Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.

Ա գոտի՝

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ

Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ

Բ գոտի՝

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ

Մեկ տարվա համար՝ 24000 դրամ։

Share