Բաժին. Տնտեսական

5 ԱՄՍՈՒՄ SAMSUNG-Ը ՎԱՃԱՌԵԼ Է 30 ՄԼՆ GALAXY S III ՍՄԱՐԹՖՈՆ

Հինգ ամսվա ընթացքում Samsung ընկերությանը հաջողվել է համաշխարհային շուկայում վաճառել շուրջ 30 մլն Galaxy S III սմարթֆոն: Այս մասին նշվում է ընկերության պաշտոնական բլոգում:

Համեմատության համար նշենք, որ Galaxy S III-ի նախորդը՝ Galaxy S II-ը, վաճառքի էր հանվել 2011 թվականին: Համադրելի ժամանակահատվածում (5 ամիս) համաշխարհային շուկայում վաճառվել էր միայն 10 մլն Galaxy S II սմարթֆոն:

Հիշեցնենք, որ Galaxy S III սմաթֆոնների վաճառքը մեկնարկել էր այս տարվա մայիսին:

Հունիս ամսվա երկրորդ կեսին Galaxy S III-ը պաշտոնապես ներկայացվեց նաև հայ սպառողին:

Share