Տնտեսական

10% հետվճարի ծրագրից այսուհետ կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները

Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից այսուհետ կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ ծառայություններ մատուցող բանկից:

Նախկինում հետվճարը ձևավորվում էր 5% բանկի և 5% պետության մասնակցությամբ, մինչդեռ այսուհետ ամբողջ հետվճարը կտրամադրի պետությունը։

Եվ այսպես, եթե կենսաթոշակառուն կամ նպաստառուն Հայաստանում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարի անկանխիկ գործարքներ, ապա կստանա հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց 5000 դրամից ոչ ավել:

Share