Տնտեսական

Թերեզա Շահրիմանյան. Հայաստանի աշխատաշուկայի էթնիկ «վայրիվերումները»

ՀՊՏՀ «Ամբերդ» տեղեկագրի հերթական համարում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի վերլուծաբան, տնտեսագետ Թերեզա Շահրիմանյանն անդրադարձել է Հայաստանի աշխատաշուկային ու դրա էթնիկ կազմին:

Աշխատանքային միգրացիայից օգուտ ստանալու հավանականությունը մեծապես կախված է ծագ­ման ու նպատակակետ երկրների քաղաքական համակարգերից, գործընթացի կանոնակարգված բնույթից, ինչպես նաև երկրների միջև երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համագործակցությունից: Հայաստանում այժմ նկատվում է Հնդկաստանի և Իրանի քաղաքացիների ներհոսքի կտրուկ աճ, բացի այդ, վերջին տարում արձանագրվել է աշխա­տանքային միգրանտների հոսքի նոր աշխարհագրություն՝ հատկապես Ուկրաինայից, Չինաստանից, Եգիպտոսից:

Հայաստանը, ելնելով ստեղծված իրավիճակից, քայլեր է ձեռնարկում կանոնակարգելու գործընթացը՝ համապատասխան իրավական ակտերի սահմանմամբ, միասնական հարթակի ստեղծմամբ և, որ ամենակարևորն է, ակտիվ փոխգործակցությամբ այն երկրների հետ, որտեղից աշխատանքային միգրանտների ակտիվ հոսք է նկատվում: Հասարակության մեջ միգրանտների վերաբերյալ կարծիքները տարբերվում են՝ սկսած կտրուկ մերժումից մինչև տնտեսական շահի հեռանկար:

«Հայաստանի աշխատաշուկայի էթնիկ «վայրիվերումները»» հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Share