Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ

Ներկայումս Հայաստանում գործում են 439 առևտրային ընկերություններ, որոնք ունեն 100 և ավելի հայտարարագրված աշխատողներ: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների՝ մեր հանրապետության խոշոր գործատուների ցուցակը գլխավորում են հանրային ծառայությունների ոլորտը ներկայացնող ընկերությունները:

Այսպես, առաջին հորիզոնականում գտնվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որտեղ աշխատում է 7875 մարդ: Երկրորդ տեղում «ՀայՌուսգազարդ» ընկերությունն է, որն ունի 5911 հայտարարագրված աշխատող: Առաջատար եռյակը եզրափակում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (3991 աշխատող):

Հայաստանի խոշոր գործատուների ցուցակի չորրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է (3238 աշխատող), հինգերորդ տեղում՝«Հայփոստ»-ը (3208 հայտարարագրված աշխատող):

«Նաիրիտ գործարան»-ը հանրապետության խոշոր գործատուների ցուցակում զբաղեցնում է վեցերորդ տեղը (2766 աշխատող): Վերջինիս հաջորդում են «ԱրմենՏել»-ը (2747 հայտարարագրված աշխատող), «Գրանդ Քենդի» հայ-կանադական ընկերությունը (2464 աշխատող) և «Ալեքս Գրիգ»-ը, որտեղ աշխատում է 1941 մարդ:

Share