Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. Մաքսային ոլորտում 2023 թվականին իրականացված կարևոր բարեփոխումները

Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին մաքսային համակարգում իրականացրել է մի շարք  բարեփոխումներ: Տարին առանձնացել է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և թվայնացմամբ, միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ: Կարևոր փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների և տնտեսվարողների, էլեկտրոնային հարթակ են տեղափոխվել մի շարք ծառայություններ:

Մեկնարկել են Մեղրիի նոր անցակետի շինարարական աշխատանքները: Նոր չափանիշներով կատարելագործվում են ժամանակավոր պահպանման պահեստները և մաքսային պահեստները: Լիազորված տնտեսական օպերատորների համար կկիրառվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր։ Ամբողջությամբ ներդրվել է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգը: Իսկ նախնական մաքսային հայտարարագրման համակարգի արդիականացման արդյունքում համակարգից օգտվողների թիվն աճել է շուրջ 167%-ով։ Ժամանակավոր ներմուծված 2647 ավտոմեքենա մաքսազերծվել է պետական աջակցության ծրագրի շրջանակում։ ՊԵԿ շնագիտական կենտրոնի կարողությունների ընդլայնման նպատակով ԱՄՆ աջակցությամբ կառուցվել է կենտրոնի նոր մասնաշենքը:

 

Share