Տնտեսական

Չեխիան 2023-ին վերջին 29 տարվա ընթացքում ամենաքիչ գազն է օգտագործել

2023-ին չեխ սպառողներն օգտագործել են բնական գազի նվազագույն քանակը՝ 1994-ից ի վեր: Այս մասին հայտնում է ČTK լրատվական գործակալությունը։

2023 թվականին հանրապետությունում գազի տարեկան սպառումը նվազել է 7%-ով՝ հասնելով 7.1 միլիարդ խմ-ի։ Այս տեսակի հումք օգտագործող երկրի էլեկտրակայանները զգալիորեն ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրել, քան 2022-ին տնային տնտեսությունների և ձեռնարկությունների կողմից գազի սպառման նվազում է արձանագրվել:

Չեխիան գազի պակաս չունի. գազապահեստարանները լեփ-լեցուն են: Նախորդ տարի հանրապետությունը ներկրել է այս էներգետիկ հումքը ավելի քիչ, քան 2022-ին: Գազի տարանցումն էլ Չեխիայի տարածքով վերջին երկու տարվա ընթացքում կրճատվել է վեց անգամ։

Այժմ Չեխիան ամենամեծ քանակությամբ գազը ստանում է Նորվեգիայից: Մատակարարումների մեծ մասն իրականացվում է Նիդեռլանդների, Բելգիայի և Գերմանիայի ծովային տերմինալների միջոցով:

Share