Բաժին. Տնտեսական

ԼՈՆԴՈՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉԿԱ

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Լոնդոնի ֆիանսական ոլորտում աշխատողների ընդհանուր թիվը զգալի կկրճատվի և կհասնի վերջին 20 տարիների կտրվածքով իր ամենացածր ցուցանիշին: Նման կանխատեսում են ներկայացրել Centre for Economic and Business Research-ի (CEBR) վերլուծաբանները: Սպասվում է, որ 2013 թվականի վերջի դրությամբ Լոնդոնի ֆիանսական ոլորտի աշխատակիցների ընդհանուր թիվը կկազմի 237 հազար մարդ:

Համեմատությամբ համար նշենք, որ մինչևճգնաժամային 2007 թվականին Լոնդոնի ֆիանսական ոլորտում աշխատում էր 354 հազար մարդ:

Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները` ճգնաժամի պատճառով գրեթե բոլոր ֆինանսական կառույցներն իրենց լոնդոնյան մասնաճյուղներում և ներկայացուցչություններում իրականացրել են աշխատատեղերի կրճատումներ:

Share