Տնտեսական

Ֆրանսիան մտադիր է նվազեցնել կախվածությունը էներգիայի ոչ վերականգնվող աղբյուրներից

Ֆրանսիան մտադիր է առաջիկա տասնամյակում նվազեցնել իր կախվածությունը էներգիայի չվերականգնվող աղբյուրներից՝ 60%-ից հասցնելով 40%-ի։ Այս մասին հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարարը։

«Մենք պետք է նվազեցնենք Ֆրանսիայի կախվածությունը հանածո վառելիքից, որն օգտագործվում է մեր սպառած էլեկտրաէներգիայի 60%-ն արտադրելու համար: Մինչև 2035 ցանկանում եմ այս ցուցանիշը նվազեցնել՝ հասցնելով 40%-ի», – La Tribune Dimanche-ին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են երկրում զարգացնել միջուկային էներգիկան։ Բացի նախապես հայտարարված վեց միջուկային ռեակտորների կառուցումից, նախարարը խոսել է նաև 2026-ից հետո ևս ութ ռեակտոր ստեղծելու ծրագրերի մասին՝ չբացառելով, որ կարող է որոշում կայացվել ավելի շատ ռեակտորներ կառուցելու մասին:

2023 թվականի ամռանը Les Echos թերթը հայտնել էր, որ հանրապետությունը մտադիր է մոտ 52 միլիարդ եվրո ծախսել միջուկային էներգիկայի զարգացման վրա։

Այժմ Ֆրանսիան ունի 56 միջուկային ռեակտոր, որոնցից 40-ն աշխատում է, իսկ մնացածը փակված են վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման նպատակով:

Share