Տնտեսական

Ղազախստանի թռչնաբույծները խնդրել են սահմանափակել թռչնամսի ներմուծումը

Ղազախստանի թռչնաֆերմերների միությունը կողմ է ԱՄՆ-ից թռչնամսամթերքի ներմուծման սահմանափակումներ մտցնելուն: Խնդիրը նրանում է, որ մեծ քանակությամբ թռչնամիս և ամերիկյան արտադրության հավի ազդր է մատակարարվում ներքին շուկա՝ դեմպինգային գներով։

«Տարեկան հաստատվում է 140 հազար տոննա թռչնամսի քվոտա։ Ներկայում հայրենական թռչնաբուծությունն ի վիճակի չէ մրցակցել օտարերկրյա արտադրողների հետ, քանի որ հանրապետությունում արտադրամասերի, սարքավորումների, պրեմիքսների և վիտամինների, անասնաբուժական դեղամիջոցների, սեփական բուծման բազայի բացակայությունն իրական վտանգ է ստեղծում հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների հարուցիչների ներթափանցման համար»,- պարզաբանել է Ղազախստանի թռչնաֆերմերների միության նախագահը։

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ից թռչնի միսը ներկրվում է խիստ սառեցված վիճակում, և դրա պահպանման ժամկետը հնարավոր չէ որոշել

Share