Տնտեսական

Արտահանումը Ռուսաստանից ԱՄՆ ավելացել է

2023-ի նոյեմբերի վերջին ռուսական ապրանքների արտահանման ընդհանուր ծավալը հասել է 362.4 միլիոն դոլարի։ Նախորդ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ն ներմուծել է  274.4 միլիոն դոլարի ռուսական արտադրանք, իսկ նոյեմբերին ցուցանիշն աճել է 88 միլիոն դոլարով։

Նշված ժամանակահատվածում ամերիկյան արտադրանքի արտահանման ընդհանուր ծավալը դեպի Ռուսաստան հասել է 69 միլիոն դոլարի, մինչդեռ հոկտեմբերին շուրջ 34.8 միլիոն դոլար էր։

Միևնույն ժամանակ համեմատությամբ շատ ցածր են ամռան ցուցանիշները: Հունիսին ԱՄՆ-ն Ռուսաստան է արտահանել 30.9 միլիոն դոլարի ապրանք, հուլիսին՝ 35.6 միլիոն դոլարի, իսկ օգոստոսին՝ 32.1 միլիոն դոլարի։

Share