Բաժին. Տնտեսական

AUDI-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 13%-ՈՎ

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գերմանական առաջատար ավտոարտադրող Audi Group ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 1,22 մլն ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշն աճել է 12,9%-ով: 

Ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ միայն հոկտեմբեր ամսում վաճառվել է 123,6 հազար ավտոմեքենա, ինչը 13,9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսում գրանցված արդյունքը:

Audi AG գերմանական ընկերությունը, որն այսօր հանդես է գալիս որպես Volkswagen Group-ի մաս, հիմնադրվել է 1909 թվականին:  

Share