Տնտեսական

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ՀՆԱ 4%-ից բարձր աճ է կանխատեսում

Ռուսաստանի ՀՆԱ-ն 2023 թվականին կարող է գերազանցել 4%-ը: Այս մասին Հեռավոր Արևելքի ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։ Նրա խոսքով՝ 2022 թվականի համար այս ցուցանիշի անկումը սպասվածից քիչ է եղել՝ 1.2%։

«Հավանաբար ավելի քան 4%…», – պատասխանել է պետության ղեկավարը «Բիզնես Ռուսաստան»-ի նախագահ Ալեքսեյ Ռեպիկի ՀՆԱ ցուցանիշին վերաբերվող նկատառմանը, – «Ավելի վաղ վարչապետ Միխայիլ Վլադիմիրովիչն ինձ ասաց՝ մենք անկում ենք ունենալու. Երբ կանխատեսվում էր, որ 2022 թվականին ՀՆԱ անկումը կլինի 2.1%, պարզվեց՝ 1.2% է: Հետևաբար 2023-ին գուցե ավելի շատ ՀՆԱ աճ արձանագրվի», – ասել է Պուտինը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական ցուցանիշների աճ են արձանագրել ու կանխատեսել նաև միջազգային կազմակերպությունները `ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը:

Share