Տնտեսական

Թայվանի շուրջ հնարավոր ռազմական հակամարտությունը կարող է 10%-ով նվազեցնել համաշխարհային ՀՆԱ-ն

Թայվանի շուրջ հակամարտության ռազմական սրման դեպքում համաշխարհային ՀՆԱ-ն կարող է նվազել 10%-ով: Այս կարծիքին են Bloomberg-ի վերլուծաբանները։

Նրանց գնահատականներով՝ նման զարգացումների ընդհանուր վնասը համաշխարհային տնտեսությանը կարժենա մոտավորապես 10 տրիլիոն դոլար։ Այս գումարի համեմատ՝ ռուս-ուկրաինական հակամարտության, COVID-19-ի և համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տնտեսական հետևանքները «թզուկ կթվան»:

Նման լայնածավալ ազդեցության պատճառը Թայվանի առաջատար դիրքն է կիսահաղորդիչների արտադրության շուկայում. թայվանական չիպեր արտադրող TSMC-ի միայն 20 խոշորագույն հաճախորդների ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմում է 7.4 տրիլիոն դոլար: Բացի այդ, Թայվանի նեղուցը հանդիսանում է աշխարհի կարևորագույն առևտրային ուղիներից մեկը։

Ըստ Bloomberg-ի փորձագետների՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ ռազմական սցենարի դեպքում կղզու ՀՆԱ-ն կնվազի 40%-ով, իսկ մայրցամաքային Չինաստանինը՝ 16.7%-ով, ԱՄՆ-ինը՝ 6.7%-ով, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 10.2%-ով։ Այս դեպքում ամենամեծ վնասը կկրեն Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան և Հարավարևելյան Ասիայի մյուս երկրները։ Ռազմական գործողությունների բացակայության, սակայն ՉԺՀ-ի կողմից Թայվանի շրջափակման դեպքում կղզու ՀՆԱ-ն կնվազի 12.2%-ով, մայրցամաքային Չինաստանը՝ 8.9%-ով, ԱՄՆ-ն՝ 3.3%-ով, իսկ համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ն կնվազի 5%-ով:

Share