Ավստրիայի իշխող կոալիցիան չի կարող հաստատել հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցության և Կանաչների միջև երկրի էներգետիկ անկախության համատեքստում Ռուսաստանից գազի մատակարարման թույլատրելիության շուրջ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Die Presse թերթը։
Երկու իշխող կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ փաստաթղթի այն հատվածի շուրջ, որը վերաբերում է էներգետիկ անվտանգությանը։ Մասնավորապես, Դաշնային կանցլերի վարչությունը և էներգետիկայի նախարարությունը, որը ղեկավարվում է Կանաչների կողմից, դեռևս չեն կարողացել որոշել ռուսական գազի օգտագործման, վերականգնվող էներգիայի աղբյուրների և մատակարարումների դիվերսիֆիկացման փոխադարձ ընդունելի ձևակերպումներ։ Ռազմավարության մնացած հատվածների վրա աշխատանքներն ավարտվել են:
Ռազմավարության հին տարբերակը հաստատվել է Ավստրիայի խորհրդարանի կողմից 2013-ին: Իշխող կուսակցությունների ներկայացուցիչները նախապես պայմանավորվել էին թարմացնել այն մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք նախատեսված են 2024-ի սեպտեմբերին։ Ինչպես նշել է դաշնային կանցլերը, նոր փաստաթղթի անհրաժեշտությունը կար՝ «ավելի հիբրիդային և բազմազան» սպառնալիքային իրավիճակի հիմքով: