Բաժին. Տնտեսական

CRÉDIT AGRICOLE ԲԱՆԿԸ ԿՐԵԼ Է ԶԳԱԼԻ ՎՆԱՍՆԵՐ

Հունաստանի տնտեսական խնդիրները շարունակում են ֆինանսական վնասներ հասցնել ակտիվների ծավալով Եվրոպայի երկրորդ խոշորագույն բանկային խմբին՝ Crédit Agricole-ին:

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Crédit Agricole բանկը կրել է 2,85 մլրդ եվրոյի վնաս, որի զգալի մասը «հասցրել է» բանկի հունական մասնաճյուղը՝ Emporiki բանկը: 

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Credit Agricole-ը հայտարարել էր իր հունական Emporiki ստորաբաժանումը հունական Alpha Bank-ին վաճառելու մտադրության մասին: Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: 

Նշենք, որ Credit Agricole-ն Emporiki բանկը գնել էր 2006 թվականին՝ 2.2 մլրդ եվրոյով: Բացառությամբ միայն 2007թ.-ի, մնացյալ տարիներին Emporiki-ին աշխատել է վնասով:

Share