Տնտեսական

2023-ին ԱՄՆ-ում գնաճը 2022-ի համեմատ զգալիորեն նվազել է

Անցյալ տարի ԱՄՆ-ում սպառողական գներն աճել են 3.4%-ով։ Այս մասին են վկայում ԱՄՆ աշխատանքի նախարարության հրապարակված տվյալները։

Փաստաթղթում նշվում է, որ դեկտեմբերին սպառողական գներն աճել են մի փոքր ավելի արագ։ Անցյալ տարվա վերջին ամսում աճը կազմել է 0.3%՝ նոյեմբերի 0.1%-ի դիմաց։ Ամերիկացի վերլուծաբանները կարծում էին, որ դեկտեմբերին գնաճը կլինի նոյեմբերյան մակարդակին, իսկ տարվա կտրվածքով այն կկազմի մոտ 3.1%։ Ըստ The Washington Post-ի՝ ԱՄՆ-ում գնաճը «աստիճանաբար նվազում է, բայց ոչ համաչափ»։ 2022 թվականին այս ցուցանիշը կազմել է 6.5%:

ԱՄՆ-ում գների 40 տարվա ամենաբարձր մակարդակը գրանվել է 2022-ի հունիսին, երբ գնաճը կազմել է 9.1%: Դրանից հետո բոլոր տեսակի ապրանքների և ծառայությունների գնաճը զգալիորեն նվազել է: Ընդ որում՝ ձվի, հացի, վարձակալության և որոշ այլ ապրանքների ու ծառայությունների իրական գները դեռ ավելի բարձր են, քան մի քանի տարի առաջ։

Ամեն դեպքում ԱՄՆ-ում գնաճը գերազանցում է Դաշնային պահուստային համակարգի 2% թիրախը:

Share