Տնտեսական

ԱՄՀ-ում նկատել են՝ 2023-ի բացասական տնտեսական կանխատեսումները չեն իրականացել

Արժույթի միջազգային հիմնադրամի 2023 թվականի ամենաբացասական կանխատեսումները չեն իրականացել։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ի խոսնակ Ջուլի Կոզակը։

«2023-ը բավականին ճկուն տարի էր համաշխարհային տնտեսության համար, ավելի ճկուն, քան մենք ակնկալում էինք տարեսկզբին: Մենք ակնկալում ենք, որ այդ ճկունությունը կշարունակվի նաև 2024-ին», – ասել է նա:

ԱՄՀ ներկայացուցիչը նաև նկատել է՝ «գնաճը նվազում է, իսկ աշխատաշուկաները շարունակում են մնալ կայուն»։

«Իհարկե, ոչ բոլոր նորություններն են լավը: Այս ճկունությունը կապված է անցյալ տարի և միջնաժամկետ հեռանկարում մոտ 3% տնտեսական աճի հետ: Սա շատ ավելի ցածր է, քան նախորդ միջին համաշխարհային տնտեսական աճի տեմպը, որը կազմում էր շուրջ 3.8%»:

Նա հիշեցրել է, որ համաշխարհային տնտեսությունը բախվում է «ցնցումների և անորոշությունների», և լուծելու շատ խնդիրներ կան։

Իսկ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ ԱՄՀ թարմացված զեկույցը կհրապարակվի հունվարի 30-ին:

Share