Տնտեսական

Ինդոնեզիան ՏՀԶԿ-ին միանալու հայտ է ներկայացրել

Ինդոնեզիան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը միանալու հայտ է ներկայացրել, և անդամ երկրները կքննարկեն այն։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մաթիաս Քորմանը:

«Մենք շատ ուրախ ենք պաշտոնական դիմում ստանալ՝ Ինդոնեզիայից անդամակցության շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ», – ասել է կազմակերպության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ Ինդոնեզիան կարող է մեծ ներդրում ունենալ կազմակերպության աշխատանքում, քանի որ «շատ նշանակալի» դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ և «կարևոր ձայն է հարավարևելյան Ասիայում»: Կորմանը մանրամասներ չի հայտնել Ինդոնեզիայի հայտի առաջընթացի մասին։

Հիշեցնենք՝ առայժմ ՏՀԶԿ-ի անդամ են միայն երկու ասիական երկրներ՝ Հարավային Կորեան և Ճապոնիան։ Ինդոնեզիայի անդամակցությունը կազմակերպությանը կարող է նպաստել տարածաշրջանի այլ տնտեսությունների զարգացմանը:

Քորմանի խոսքով՝ Թաիլանդը նույնպես քննարկում է ՏՀԶԿ-ին միանալու հնարավորությունը, իսկ Հարավարևելյան Ասիայի մի քանի այլ երկրներ, ինչպիսիք են Վիետնամը, Սինգապուրը և Ֆիլիպինները, սերտորեն համագործակցում են կազմակերպության հետ։

Share