Տնտեսական

2023-ին Չինաստանում գնաճը կազմել է 0.2%

Սպառողական գների ինդեքսը Չինաստանում 2023 թվականին աճել է 0.2%-ով, ինչը ցածր է եղել պաշտոնական նպատակային մակարդակից։ Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի պետական ​​վիճակագրական վարչությունը։

Դեկտեմբերին երկրում գրանցվել է գնանկում (-0.3%՝ տարեկան կտրվածքով): Նոյեմբերի համեմատ գնանկման գործընթացը դանդաղել է 0.2 տոկոսային կետով։

Դեկտեմբերին Չինաստանի քաղաքներում գների փոփոխությունների դինամիկան եղել է մինուս 0.3%, գյուղական վայրերում գնանկումը կազմել է 0.5%: Երկրում պարենային ապրանքների գների մակարդակը 2022 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, սակայն այլ ապրանքների դեպքում այն աճել է 0.5%-ով, սպառողական ապրանքներինը՝ 1.1%-ով: Ծառայությունների ոլորտում գնաճը կազմել է 1%։

2023-ին Չինաստանում բնակելի անշարժ գույքի վարձակալության ոլորտում գնանկումը կազմել է 0.2%, տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտում՝ 2.3%։ Բժշկական ծառայությունների հատվածում գնաճը կազմել է 1.1%։

Share