Բաժին. Տնտեսական

ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է երկու արծաթե հուշադրամ՝ «Կարատե» և «Կոխ»:

«Կարատե». Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օկինավա կղզում գտնվող Սյուրիձյո պալատի Սյուրեյմոն հայտնի դարպասները և հուշադրամի թողարկման տարեթիվը` 2012: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր: Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ, որոնք կատարում են կարատե մարզաձևին հատուկ հնարքներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿԱՐԱՏԵ» և «KARATE»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

«Կոխ». Հուշադրամի դիմերեսին պատկերված են Սևանի թերակղզում գտնվող «Սևանավանք» հայկական վանական համալիրը և հուշադրամի թողարկման տարեթիվը` 2012: Վերևի և ներքևի  կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր: Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երկու ըմբիշներ լեռների ֆոնի վրա: Աջ և ձախ հատվածներում պատկերված են ազգային տարազներով նվագողներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿՈԽ» և «KOKH»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

«Կարատե» և «Կոխ» հուշադրամների պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայերե դրամահատարանում: Հուշադրամերն ունեն նույն տեխնիկական բնութագիրը:

Հուշադրամների բնութագիրը.

 Անվանական արժեքը՝ 1000 դրամ,

Մետաղը և հարգը՝ արծաթ, 9250,

Զանգվածը՝ 28,28 գ,

Տրամագիծը՝ 38,61 մմ,

Դրամաշուրթը՝ ատամնավոր,

Որակը՝ պրուֆ,

Տպաքանակը՝ մինչև 5000 հատ:

Share