Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 16-ամյակի կապակցությամբ կայացել է “Տարվա լավագույն համայնք-2012” մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառվարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻ ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետը շնորհավորել է ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթել` ի նպաստ սեփական համայնքների բարեկեցության: Նա առանձնահատուկ ընդգծել է արդյունավետ գործող ՏԻ մարմինների դերը համայնքների զարգացման գործում:

Մրցանակաբաշխությունն անցկացվել է հինգ անվանակարգերով: 2012 թվականի լավագույն քաղաքային համայնք ճանաչվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Արեւշատ համայնքը։ “Մաքուր համայնք” անվանակարգում մրցանակի է արժանացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը, “Մշակութային լավագույն քաղաքային համայնք” անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի քաղաքը։ Լավագույն կանաչապատ համայնք ճանաչվել է Երեւանը:

“Տարվա լավագույն համայնք” մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարութան եւ “Հայաստանի համայնքների միության” կողմից եւ կազմակերպվում է 2006 թվականից։

Մրցանակաբաշխության նպատակն է գնահատել տարվա ընթացքում արդյունավետ աշխատած ՏԻՄ-երի գործունեությունը եւ խրախուսել հաջողություններ արձանագրած համայնքներին:

Share