Տնտեսական

Թայվանը հույս ունի շուտափույթ լուծում տալ ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկման խնդրին

Թայվանի վարչակազմի ներկայիս ղեկավար Ցայ Ին Վենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկման խնդիրը շուտափույթ կլուծվի։

«Մենք ակնկալում ենք, որ Թայվանը և Միացյալ Նահանգները կկարողանան հնարավորինս արագ լուծել կրկնակի հարկման խնդիրը, ինչը կօգնի դիվերսիֆիկացնել թայվանական բիզնեսի կառուցվածքը արտասահմանում, ամրապնդել ԱՄՆ տնտեսության կայունությունը, ինչպես նաև ստեղծել նոր առևտրատնտեսական կապեր»,- ասել է նա։

Նախկինում Ցայ Ին Վենը հույս էր հայտնել ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկման չեղարկման մասին համաձայնագրի շուտափույթ կնքման վերաբերյալ։

Հունվարի 14-ին Թայվան է ժամանել ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը, որում էին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին օգնական Սթիվեն Հեդլին և ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալը Ջեյմս Սթայնբերգը, ինչպես նաև Թայվանի ամերիկյան ինստիտուտի նախագահ Լաուրա Ռոզենբերգերը: ԱՄՆ պատվիրակության այցը կտևի մինչև հունվարի 16-ը։

Share