Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 8.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 263,417.5 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 8.4%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 19.7%-ով և կազմել 7,378.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.8%-ով և կազմել 21,743.7 տոննա։

Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 15.7%-ով և կազմել 7,064.9 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 48%-ով և կազմել 19,487.3 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 20.1%-ով, կազմելով  23,777.7 տոննա։

Share