Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՀԱՐՈՒՍՏ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ

Վերընտրվելուց հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել իր առաջին ծավալուն ելույթով՝ այն ամբողջությամբ նվիրելով որդեգրած տնտեսական քաղաքականությանը, մասնավորապես, բյուջետային խնդիրների հաղթահարման իր ծրագրին:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկրի բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով անխուսափելի է հարուստ ամերիկացիների համար հարկերի բարձրացումն՝ այս քայլը որակելով որպես  «միակ միջոց»:

Բարաք Օբաման ընդգծել է, որ մտադիր է վետո կիրառել բոլոր այն օրինագծերի մասով, որոնք կարող են ենթադրել հարկային արտոնություններ այն ամերիկացիների համար, որոնք տարեկան աշխատում են ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2011-2012 ֆինանսական տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ պետական բյուջեի պակասուրդը կազմել էր 1,089 տրիլիոն ԱՄՆ դոլար: Ցուցանիշը նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ կրճատվել է 16%-ով:

Share