Բաժին. Տնտեսական

APPLE-Ը ԵՎ HTC-Ը ՀԱՇՏՎԵԼ ԵՆ

Ամերիկյան Apple և թայվանական HTC ընկերությունների միջև արդեն մի քանի տարի ընթացող պատենտային վեճերը ստացել են լուծում. ընկերությունները ստորագրել են համաձայնագիր, ըստ որի սահմանվել է  արտոնագրերի օգտագործման ընթացակարգերն՝ առաջիկա 10 տարվա համար: Հաձայնագրի վերաբերյալ մանրամասնություններ չեն հրապարակվում, քանի որ այն կրում է գաղտնի բնույթ:

HTC Corp.-ը հիմադրվել է 1997 թվականին: Սկզբնական շրջանում ընկերությունն իր արտադրանքը թողարկել է համաշխարհային առաջատար բջջային կապի օպերատոների բրենդներով, սակայն հետագայում, 2006 թվականից սկսած, ընկերությունը համաշխարհային շուկա է դուրս եկել սեփական բրենդով:

Apple ընկերությունը հիմնադրվել է 1976 թվականին և հանդիսանում է ԱՄՆ խոշորագույն ընկերություններից մեկը: Ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 35 հազարը:

Share