Տնտեսական

Ղազախստանը ծրագրում է 2024-ին 90.3 միլիոն տոննա նավթ արդյունահանել

Ղազախստանում նավթի արդյունահանման ծավալը 2023-ի վերջին կազմել է մոտ 90 միլիոն տոննա, թեև ի սկզբանե նախատեսված է եղել արդյունահանել 92-93 միլիոն տոննա: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևը։

Նախարարը դա պայմանավորել է նավթի և գազի արդյունահանման խոշոր ձեռնարկություններում վերանորոգման աշխատանքներով: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ Ղազախստանի նավթարդյունաբերությունում պլանավորման հետ կապված խնդիրներ չկան. արտադրության տեմպերն աճում են, նոր հորատանցքերի ընդլայնման նախագծերն ու արտադրական մասշտաբներն իրականացվում են սահմանված նպատակներին համապատասխան։

Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը նախատեսում է, որ 2024-ի ավարտին հանրապետությունում նավթի արդյունահանումը կկազմի 90.3 միլիոն տոննա։

Share