Տնտեսական

Իրավիճակը Կարմիր ծովում կարող է հանգեցնել էներգակիրների գների բարձրացմանը և ԵՄ-ում գների աճին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա կարող են հանգեցնել էներգակիրների գների բարձրացմանը և Եվրամիությունում գների աճին: Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

«Մենք գիտենք, որ այս տարին սկսում ենք համեստ աճով, աշխատաշուկայում լավ նորություններով, բայց աճող մտահոգություններով՝ աշխարհաքաղաքական լարվածության ռիսկերի վերաբերյալ: Այն, ինչ տեղի է ունենում Կարմիր ծովում, շատ մտահոգիչ է», – մեջբերում է Bloomberg-ը նրա խոսքերը:

Ջենտիլոնին հավելել է, որ առայժմ հութիների հարձակումները «ոչ մի ազդեցություն չունեն էներգակիրների գների և գնաճի վրա», բայց «պետք է ուշադիր լինել, քանի որ այդ մտահոգությունները կարող են իրականություն դառնալ առաջիկա շաբաթների ընթացքում»:

 

Share