Բաժին. Տնտեսական

MOODY'S-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը վերանայել և արդյունքում կրճատել է G20-ի («Մեծ քսանյակ») երկրների տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները:

Առավել «վատատեսական» կանխատեսումների համար հիմք են հանդիսացել ֆինանսական շուկաներում պահպանվող անկայուն միտումներն, ինչպես նաև G20-ի երկրներում պետական ծախսերի կրճատումները:

Ըստ նոր կանխատեսումների՝ 2012 թվականի արդյունքներով G20 երկրների տնտեսական աճը կկազմի 2,7%, 2013 թվականին՝ 3%, իսկ 2014 թվականին՝ 3,3%:

Share