Տնտեսական

Չինաստանը 2023-ին ավելացրել է նավթի արդյունահանումը

Չինաստանի նավթագազային հատվածի ընկերությունները 2023 թվականին նավթի արդյունահանումն ավելացրել են 2%-ով (մինչև 208.91 միլիոն տոննա), իսկ բնական գազի արդյունահանումը 5.8%-ով (մինչև 229.7 միլիարդ խմ): Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի պետական ​​վիճակագրական վարչությունը։

Ինչպես նշվում է տարածված հաշվետվության մեջ, դեկտեմբերին նավթի միջին օրական արդյունահանումը հասել է 569 հազար տոննայի, գազինը՝ 670 միլիոն խմ։ Մեկ տարում Չինաստանն ավելացրել է նավթավերամշակման ծավալը 9.3%-ով՝ մինչև 734.78 միլիոն տոննա։

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2023-ին Չինաստանը ներմուծել է 563.99 միլիոն տոննա նավթ (աճը՝ 11%) և 119.97 միլիոն տոննա բնական գազ (աճը՝ 9.9%)։

Share